«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2007-07-20 | #137, 2007-07-21 | #138, 2007-07-24


ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՋՈՂ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ

Երեւանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը հաջող է մեկնարկել Կոպենհագենում մեկնարկած շախմատի միջազգային մրցաշարում: Մասնակիցների թիվը բավական ներկայացուցչական է` 281 շախմատիստ, որոնք շվեյցարական մրցակարգով կվիճարկեն հաղթողի կոչումը:

Առաջին տուրում Գաբրիելը սեւերով հաղթեց Ալեքսանդր Յոհանսոնին, ապա սպիտակներով առավելության հասավ Պատրիկ Զելբելի նկատմամբ: Երրորդ տուրն էլ հաջող էր հայ շախմատիստի համար, որն այս անգամ հաղթեց Եվգենի Ագրեստին: 3 տուրից հետո Գաբրիել Սարգսյանը վաստակել է 3 միավոր: Նա 24 շախմատիստների թվում է, որոնք հասել են հարյուր տոկոսանոց արդյունքի: Նրանց թվում են Վլադիմիր Մալախովը, Միխալ Կրասենկովը, Ջոն Նիլսենը, Եվգենի Ագրեստը, Էմանուել Բերգը եւ այլք:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4