Գերմանիայի Մայնց քաղաքում շարունակվում է շախմատային փառատոնը: Պայքարի մեջ են ներգրավվել նաեւ հայ շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը, Ռաֆայել Վահանյանը, Տիգրան Պետրոսյանը, Վլադիմիր Հակոբյանն ու Սերգեյ Գալդունցը: Նրանք մասնակցում են արագ շախմատի մրցաշարին:
Մրցումների առաջին օրը մասնակիցներն անցկացրին 5 պարտիա: Հայաստանի շախմատիստներից բոլորից հաջող հանդես եկավ Գաբրիել Սարգսյանը, որը վաստակեց 4,5 միավոր: Տիգրան Պետրոսյանը տարավ չորս հաղթանակ, կրեց մեկ պարտություն: Հակոբյանն ու Գալդունցն իրենց օգտին գրանցեցին 3,5-ական միավոր, իսկ Ռաֆայել Վահանյանըՙ 3:
Բոլորից հաջող հանդես եկան ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը, Գատա Կամսկին ու Զոլթան Ալմազին, որոնք շահեցին բոլոր 5 պարտիաները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ