Մայնցում ավարտվեց շախմատային փառատոնը, որի մրցաշարերից մեկին մասնակցեցին 5 հայ շախմատիստներ: Շվեյցարական մրցակարգով 11 տուրով անցկացված մրցաշարի հաղթող ճանաչվեց մոլդովացի գրոսմայստեր Վիկտոր Բոլոգանը: Նա տարավ 9 հաղթանակ, մեկ պարտիա ավարտեց ոչ-ոքի, մեկում պարտվեցՙ վաստակելով 9,5 միավոր: Նրանից կեսական միավորով հետ մնացին Գատա Կամսկին, Վասիլի Իվանչուկը, Անդրեյ Վոլոկիտինը եւ Դավիթ Նավարան:
Հայ շախմատիստներից լավագույնը Գաբրիել Սարգսյանի ելույթն էր, որը 8,5 միավորով գրավեց 9-րդ տեղը: Գաբրիելը տարավ 7 հաղթանակ, 3 պարտիա ավարտեց ոչ-ոքի, մեկում պարտվեց: Տիգրան Պետրոսյանը 8 միավորով 13-րդ տեղում է: 7 միավորով 15-րդը ճանաչվեց Վլադիմիր Հակոբյանը, իսկ Սերգեյ Գալդունցը 5,5 միավորով զբաղեցրեց 127-րդ տեղը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ