«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#148, 2007-08-18 | #149, 2007-08-21 | #150, 2007-08-22


ՏՀԱՃ ՄԻՋԱԴԵՊ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

Համահայկական խաղերի առաջնահերթ խնդիրներից մեկը Հայաստան-սփյուռք կապերի հետագա մերձեցումն է, պատմական հայրենիքին սփյուռքի հայ երիտասարդությանը ծանոթացնելը: Սակայն ինչպես երեւում է, մասնակիցներից ոմանք լավ չեն ընկալել դա, ծանոթ չեն հյուրընկալության տարրական կանոններին:

«Դինամո» մարզասրահում կայացած բասկետբոլի տղամարդկանց մրցաշարի Կահիրե-Երեւան հանդիպման ժամանակ տհաճ միջադեպ է տեղի ունեցել: Խաղի ընթացքում երկու թիմերի խաղացողների միջեւ ծեծկռտուք է սկսվել, որի հետեւանքով երկու բասկետբոլիստ նույնիսկ մարմնական վնասվածք է ստացել: Հանդիպումը դադարեցվել է, իսկ Երեւանի թիմը հանվել է մրցաշարից:

Բասկետբոլի մրցաշարի 2-րդ փուլում կանանց մրցավեճում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. Վիեննա-Գլենդեյլՙ 17-96, Թեհրան-Գյումրիՙ 98-85, Թավրիզ-Ստեփանակերտՙ 39-73, Նիս-Աթենքՙ 9-74, Երեւան-Սպահանՙ 72-41:

Տղամարդկանց մրցաշարում գրանցվել են հետեւյալ արդյունքները. Լոնգ Բիչ-Սպահանՙ 66-64, Ախալքալաք-Սոչիՙ 43-96, Լա Կրեչենթա-Ստեփանակերտՙ 76-51, Նիս-Թավրիզՙ 56-75, Ֆրեզնո-Բեյրութՙ 88-60, Մոնրեալ-Գյումրիՙ 60-91, Ստամբուլ-Գլենդեյլՙ 65-74, Կիեւ-Ժնեւՙ 30-144:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4