Աբու Դաբիում վերջնագիծը հատեց շախմատի միջազգային մրցաշարը: Վերջինՙ 9-րդ տուրում միմյանց հետ մրցեցին առաջատար քառյակում գտնվող Աշոտ Անաստասյանն ու Կարեն Ասրյանը: Հայրենակիցների մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի: Նույնպիսի արդյունք գրանցվեց նաեւ Նեւերով-Ամին մրցախաղում: Այսպիսով, երկու շախմատիստՙ Աշոտ Անաստասյանն ու եգիպտացի Բասեմ Ամինը 9 հնարավորից վաստակեցին 7-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով առաջին տեղը գրավեց եգիպտացի գրոսմայստերը: Կարեն Ասրյանը Վալերի Նեւերովի, Համպի Կոներուի եւ Էհսան Ղաեմի հետ վաստակեց 6,5 միավոր: Սակայն լրացուցիչ գործակիցներով հայ շախմատիստը գերազանցեց մրցակիցներին եւ զբաղեցրեց 3-րդ տեղը: Մրցաշարին մասնակցած լիբանանահայ Քնարիկ Մուրադյանը վերջին տուրում պարտվեց Անտե Սարիչին եւ իր օգտին գրանցեց 3,5 միավոր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ