«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2007-08-23 | #152, 2007-08-24 | #153, 2007-08-25


ԵԹԵ ԽՆԴԻՐԸ ԶԵՅՆՈ ԲԱՐԱՆՆ Է, ԱՊԱ ՆԱ ՀԱԶԻՎ ԹԵ ԹՐՔՈՒՀԻ ԼԻՆԻ

Երեկ «Ազգի» խմբագրությունը հաղորդագրություն էր ստացել Հայ արիական միաբանությունից, որտեղ նշված է. «Օգոստոսի 23-ին կայացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի եւ թրքուհի Զեյնո Բարանի ամուսնական արարողությունը: Սա դասական թուրք-հրեական «համագործակցություն» է: Հայտնի է, որ Բարանն ԱՄՆ Հադսոնի ինստիտուտում է աշխատում, ղեկավարելով այս կառույցի եվրասիական ծրագրերը: Սրանից հետո սպասել, որ Բրայզան թույլ չի տա կնոջը խառնվել ԵԱՀԿ ձեւաչափի «գործերին», մեղմ ասած, անմտություն է: Այս ամերիկյան գործիչն այլեւս չի կարող անկողմնակալ համարվել (առանց այդ էլ թուրքամետ էր) ու վստահություն ներշնչել»:

Կարելի էր հասկանալ միաբանության մտահոգությունը: Թեեւ ստույգ տեղեկություններ չհաջողվեց գտնել, սակայն Զեյնո անունն ամենեւին թուրքական չէ, իսկ նրա Բարան ազգանունը, որը տարածված է քրդերի մեջ, ցեղանուն է: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ Բարան ցեղի Զեյնոն ոչ թե թրքուհի, այլ քրդուհի պետք է լինի, պարզապես ծնվել եւ մեծացել է Թուրքիայում: Համենայն դեպս, թուրքական մամուլը նրան ամենեւին չի համարում Թուրքիայի բարեկամը, հետեւաբար կարելի էր հանգիստ թողնել Բրայզայի հարսնացուին:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4