Դեռեւս 1925 թ. Ադոլֆ Հիտլերի բանտում գրի առած նացիզմի գաղափարախոսության բնույթ կրող այս գրքի հրատարակումը, որը հագեցած է հակահրեական տեսակետներով, Գերմանիայում արգելվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին: Սակայն գիրքը Թուրքիայում տարիներ շարունակ վերահրատարակվում էր, իսկ 2005-ին ընդգրկվել է առավել մեծ պահանջարկ վայելող հրատարակությունների ցուցակում: Թուրքական դատարանները, ինչպես օգոստոսի 23-ին նշել է «CNN-Turk»-ը, գերմանական իշխանությունների պահանջով հրատարակիչների նկատմամբ գործ են հարուցել եւ վճռել են արգելել Հիտլերի «Իմ պայքարը» գրքի հրատարակումն ու վաճառքը երկրում:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ