«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2007-08-25 | #154, 2007-08-28 | #155, 2007-08-29


ՐԱՖՖԻՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է

Թիվ 15 ընտրատարածքի ընտրություններից մեկ օր իսկ չհանգստացած Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին աշխատանքային վիճակում է, եւ այժմ էլ օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել` Ազգային ժողով ներկայացնելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծ: Ճիշտ է, օրենքի նախագիծը շատ էլ աշխատատար չէ, քանի որ միայն երկու հոդված է պարունակում` ա) ՀՀ-ն ճանաչում է ԼՂՀ-ն, բ) օրենքն ուժի մեջ է մտնում կառավարման պահից:

Օրենքի նախագիծն ու նրա հիմնավորումը «Ազգին» է ուղարկել Րաֆֆի Հովհաննիսյանի գրասենյակը: Հիմնավորման մեջ ասվում է, որ օրենքը հիմք կդառնա ՀՀ եւ ԼՂՀ հարաբերությունների` վերջինիս պաշտոնական ճանաչումից ծագող հարաբերությունները կարգավորելու, ՀՀ իրավունքներն ու պարտականությունները ԼՂՀ անվտանգությունն ապահովելու գործում որոշակիացնելու համար: Ուղերձ է արվում հակամարտության կարգավորման ընթացքում, ինչպես նաեւ հակամարտության կարգավորումից հետո պատերազմի հետեւանքների վերացման գործում այլ դոնոր կազմակերպությունների եւ շահագրգիռ պետությունների հետ Հայաստանի աջակցությունը եւս ապահովելու:

Իհարկե, նախկին արտգործնախարարը գուցե ավելի լավ գիտի այդպիսի օրենքի ընդունման մութնուլույսը, սակայն հիշեցնենք, որ այս խնդրի վերաբերյալ հայ քաղաքական միտքը տրամաբանորեն իրար հակամետ տեսակետներ ունի, եւ դրանցից յուրաքանչյուրի հիմնավորումները հավասարաչափ ծանրակշիռ են թվում:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4