Այս մասին երեկ լրագրողներին հայտնեց Հայաստանում Ղազախստանի ժամանակավոր հավատարմատար Երլան Կուբաշեւը: Նա նշեց, որ Հայաստանում գործում է միայն մեկ խոշոր ղազախստանյան ներդրողՙ «ԲՏԱ ինվեստբանկը», որի բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է Ղազախստանի խոշորագույն «Բանկ թուրան ալեմին»: Ըստ դեսպանի, որոշ տեղեկություններ կան, որ բացի հիմնական ներդնողիցՙ «ԲՏԱ ինվեստբանկից», Հայաստանի շինարարության ոլորտում գործում են ղազախական ընկերություններ: Նա նաեւ նշել է, որ հայ-ղազախական երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման մեծ հնարավորություններ կան տարբեր ոլորտներում:
Ա. Մ.