Աշտարակի «Միկայի» ֆուտբոլիստները մեկնել են Սլովակիա, որտեղ այսօր ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարի ընտրական 2-րդ փուլի պատասխան խաղում ուժերը կչափեն տեղի «Արտմեդիայի» հետ: Ինչպես հայտնի է, մրցակիցների առաջին խաղում «Միկան» հաղթել էր 2-1 հաշվով, թեեւ երեւանյան խաղում մեծ առավելություն ուներ եւ կարող էր ավելի տպավորիչ հաղթանակ տոնել:
Ինչեւէ, այսօր «Միկան» կփորձի հաջող խաղալ եւ պահպանել Երեւանում ձեռք բերած առավելությունը, ինչը հնարավորություն կտա շարունակելու պայքարը: Տեղեկացնենք, որ խաղը սկսվելու է Երեւանի ժամանակով 22-ին: Խաղը կսպասարկի նորվեգացի մրցավար Թոմի Շերվենը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ