Կառավարության երեկվա նիստում որոշում է ընդունվել բարձրացնել հիմնական (բազային) կենսաթոշակների չափը` 4250 դրամից հասցնելով 6800 դրամի, իսկ ապահովագրական ստաժի 1 տարվա արժեքը 230 դրամի փոխարեն սահմանվել է 375 դրամը: Դրանով կենսաթոշակների միջին չափը կբարձրանա 60 տոկոսով եւ կկազմի մոտ 20 հազար դրամ: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ կմտնի 2008 թ. հունվարի 1-ից: Այս մասին տեղեկանում ենք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունից:
Ա. Մ.