«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2007-09-01 | #159, 2007-09-04 | #160, 2007-09-05


ՓԱՇԻԿՅԱՆՆ ՈՒ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ ԵՆ

Ստամբուլում այս օրերին ընթանում է շախմատային խոշոր փառատոն, որին մասնակցում են 447 շախմատիստներ: Մասնակիցները շվեյցարական մրցակարգով կանցկացնեն 9 տուր: Արդեն կայացել է 5 տուր, որի արդյունքներով Արման Փաշիկյանը, Գեորգի Արզումանյանն ու Վրաստանը ներկայացնող Դավիթ Հարությունյանը գտնվում են առաջատարների շարքում: Առաջին երկուսը հարյուր տոկոսանոց արդյունք են ցույց տվել եւ Լեւան Պանցուլայայի, Էլդար Հասանովի հետ գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

5-րդ տուրում Արման Փաշիկյանը սեւերով հաղթեց Նանա Ձագնիձեին, իսկ Գեորգի Արզումանյանը պարտության մատնեց Կիրիլ Բադեւին: 6-րդ տուրում մեր երկու շախմատիստները կմրցեն միմյանց հետ: Մինչեւ 5-րդ տուրն առանց միավորի կորստի էր ընթանում նաեւ Դավիթ Հարությունյանը: Նա 5-րդ տուրում առաջին կես միավորը կորցրեց` ոչ-ոքի ավարտելով պարտիան վրաց շախմատիստ Դավիթ Ջոջուայի հետ:

Ստամբուլում հանդես են գալիս Հայաստանը ներկայացնող եւս մի քանի շախմատիստներ: 4-ական միավոր են վաստակել Դավիթ Քալաշյանն ու Աղասի Ինանցը, Լեւոն Բաբուջյանի օգտին գրանցված է 3 միավոր:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4