Ինչպես արդեն տեղեկացրել ենք, IBF-ի վարկածով թեթեւագույն քաշում աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանը որոշել է հանդես գալ ավելի բարձր քաշային կարգում: Առաջին թեթեւագույն քաշում իր անդրանիկ մենամարտը Վախթանգը կանցկացնի հոկտեմբերի 20-ին Սիդնեյում, որտեղ ներկայումս բնակվում է: Նրա մրցակիցը կլինի 28-ամյա ֆիլիպինցի բռնցքամարտիկ Ֆեդերիկո Կատուբեյը: Այդ մենամարտում բռնցքամարտիկները կվիճարկեն առաջին թեթեւագույն քաշում IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսը:
Ֆեդերիկո Կատուբեյը պրոֆեսիոնալ ռինգում 36 մենամարտ է անցկացրել, որից 20-ում հաղթել է (11-ըՙ նոկաուտով), 3-ն ավարտել ոչ-ոքի, 13-ում պարտվել է (7-ըՙ նոկաուտով): Ինչ վերաբերում է Վախթանգին, ապա նա 29 մենամարտից 28-ը շահել է (22-ըՙ նոկաուտով): Միակ պարտությունը Դարչինյանը կրել է անցած ամիս ֆիլիպինցի Նոնիտո Դոներիցՙ զրկվելով IBF-ի վարկածով թեթեւագույն քաշում աշխարհի չեմպիոնի տիտղոսից:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ