Այսօր Չեխիայում մեկնարկում է շախմատի շրջանաձեւ մրցաշար 8 գրոսմայստերների մասնակցությամբ: Մրցաշարը բավական ուժեղ կազմ ունի, ինչի վկայությունը մասնակիցների միջին վարկանիշն է (2655), որի շնորհիվ այն ՖԻԴԵ-ի 17-րդ կարգին է դասվում: Մրցաշարի մասնակիցների թվում են երեւանցի գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը եւ Սլովակիայում բնակվող Սերգեյ Մովսիսյանը: Վլադիմիր Հակոբյանն իր վարկանիշով (2708) զիջում է միայն Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովին (2735):
Չեխիայում հանդես կգան նաեւ Ռուսլան Պոնոմարյովը (2706), Դավիթ Նավարան (2656), Վիկտոր Կորչնոյը (2610), Վիկտոր Լազնիչկան (2594) եւ Յան Թիմանը (2560): Մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա սեպտեմբերի 15-ին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ