Անգլիական Պորտսմուտ քաղաքում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնությանը մասնակցած 12 երկրների թվում էին նաեւ Հայաստանի մարզիկները: Նրանք մեծ վերելքով հանդես եկան: Մեր վեց բռնցքամարտիկներն էլ դարձան մրցանակակիրներ: Բոլորից հաջողը վանաձորցի Արամ Պապոյանի ելույթն էր: 50 կգ քաշային կարգում նա դարձավ Եվրոպայի չեմպիոն: Նրա համաքաղաքացի Դավիթ Շահբազյանը (41 կգ) արժանացավ արծաթե մեդալի: Բրոնզե մեդալակիրներ դարձան Ազատ Խաչատրյանը (Երեւան, 44 կգ), Դավիթ Մադաթյանը (Սեւան, 38 կգ), Սեւակ Միրոյանը (Էջմիածին, 40 կգ) եւ Ջոնիկ Տոնոյանը (Գյումրի, 48 կգ):
Մեր հավաքականը գլխավորում էր Ստեփան Աթոյանը: Թիմային հաշվարկում ՀՀ հավաքականը զբաղեցրեց 3-րդ տեղըՙ իրենից առաջ թողնելով Ռուսաստանի եւ Անգլիայի բռնցքամարտիկներին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ