Թուրքիան ներկայացնող Միխայիլ Գուրեւիչը դարձավ Ստամբուլի շախմատի մրցաշարի հաղթող: Ավարտական տուրում Գուրեւիչը ոչ-ոքի ավարտեց պարտիան Գեորգի Մարգվելաշվիլու հետ եւ վաստակեց 8 միավոր: Մի խումբ շախմատիստներ, որոնց թվում են նաեւ Արման Փաշիկյանն ու Վրաստանը ներկայացնող Դավիթ Հարությունյանը, հաղթողից հետ մնացին կես միավորով: Փաշիկյանը սեւերով հաղթեց ուկրաինացի Վալերի Շալիմովին, իսկ Հարությունյանն առավելության հասավ Գեորգի Արզումանյանի նկատմամբ: Լրացուցիչ գործակիցներով Փաշիկյանն ի վերջո զբաղեցրեց 8-րդ տեղը, Հարությունյանը եզրափակեց լավագույն տասնյակը: Իսկ Գեորգի Արզումանյանը 6,5 միավորով 25-րդն էր:
Մեր մյուս երկու շախմատիստները վաստակեցին 7-ական միավոր: Դավիթ Քալաշյանը հաղթեց Ալպեր Ատամանին, իսկ Լեւոն Բաբուջյանը պարտության մատնեց Մերի Ժորժոլիանիին: Բաբուջյանը զբաղեցրեց 22-րդ տեղը, իսկ Դավիթ Քալաշյանը 16-րդն էր: Աղասի Ինանցը հաղթելով Դինկեր Սելենին, 6 միավորով զբաղեցրեց 80-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցեց 447 շախմատիստ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ