Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը եւ Ֆրանսիայի Նիցցայի քաղաքապետ Ժաք Պեյրայի միջեւ երեկ ստորագրվեց երկու քաղաքները քույր քաղաքներ հռչակելու համաձայնագիր: Կարեւորելով այս պայմանագրի ստորագրումը, Երվանդ Զախարյանը նշեց, որ այն ավելի կամրապնդի հայ-Ֆրանսիական ջերմ հարաբերությունները: Իսկ Ժաք Պեյրան իր հերթին կարեւորեց հայկական համայնքի նշանակալի ազդեցությունը Նիցցայում, նշելով, որ հայերի նախնիներից շատերն այս քաղաքում են հաստատվել 1915-ի եղեռնից հետո:
Ա. Մ.