Երեկ Լոնդոնից 30 կմ հեռավորության վրա գտնվող արվարձաններից մեկի գերեզմանոցում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Իան Պորտերֆիլդի հուղարկավորությունը: Ինչպես հայտնի է, Պորտերֆիլդը մահացել էր քաղցկեղից սեպտեմբերի 11-ին Լոնդոնի հոսպիտալներից մեկում: Նրա հուղարկավորությանը մասնակցել է ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի պատվիրակությունը` ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ