«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2007-09-25 | #174, 2007-09-26 | #175, 2007-09-27


«ՀՈՒՅՍԻ ԱՎԱՆԸ» ՃԱՄԲԱՐԱԿՈՒՄ

Հայաստանում իր աշխատանքները ծավալած «Հույսի ավան» բարեգործական կազմակերպության հերթական այցը Գեղարքունիքի մարզ էր: 2004-ից մարզի Ճամբարակ քաղաքում կազմակերպությունը կատարել է 9 մլն դրամի շինարարական աշխատանքներ: Երեկ քաղաքի հիվանդանոցի ատամնաբուժական կենտրոնի բացման արարողությունն էր: Բացմանը ներկա էին «Դիակոնա» բարեգործական հիմնադրամի նախագահ Պարույր Ջամբազյանը, «Հույսի ավան» մարդասիրական կազմակերպության տնօրեն Վազգեն Համբարձումյանը, Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը, մարզպետարանի առողջապահության ոլորտի աշխատակիցներ:

Ճամբարակի քաղաքապետը շնորհակալություն հայտնեց ատամնաբուժական կենտրոնի վերանորոգման եւ նորագույն սարքավորումներով ապահովելու համար: Հիվանդանոցի հետագա վերանորոգման աշխատանքների շնորհիվ քաղաքում եւս մի քանի տասնյակ աշխատատեղեր կբացվեն: Պարույր Ջամբազյանը նշեց, որ բացի շինարարական աշխատանքներից, հանրապետությունում իրականացվում են նաեւ այլ մարդասիրական օգնություններ: Վազգեն Համբարձումյանն էլ հավելեց, որ իրենք ունեն 8400-ի հասնող շահառուներ, որոնց տվել են տարբեր տեսակի օգնություններ: Կազմակերպությունն իր առաքելությունը շարունակելու է հանրապետության այլ մարզերում, բնակչությանն ապահովելով թե՛ բնակարաններով եւ թե՛ նորանոր աշխատատեղերով:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4