Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու ծխական խորհրդի տեղեկատվության համաձայն, սեպտեմբերի 25-ին Բաթումում բռնաբարել եւ դաժանորեն սպանել են 18-ամյա Դիանա Մանուկյանին, որի դիակը գտել են ծովափին: Բաթումի պետական համալսարան ընդունված Դիանան միջոցների բացակայության պատճառով տեղափոխվել է քոլեջ: Նա համակուրսեցիների հետ գնացել է երեկույթի, հետո նրան գտել են բռնաբարված, քարկոծված:
Բաթումից ստացված տեղեկության համաձայն, հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել է ոմն Իրակլի Սուրմանիձե, որ արդեն իսկ ունեցել է դատվածություն գողության համար: Բայց ժամանակին Սուրմանիձեին չեն ձերբակալել, այլ փորձաշրջան են նշանակել` պատճառաբանելով նրա անչափահաս լինելը: Սուրմանիձեն նույն քոլեջի ուսանող է:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ