Երեւանում ընթացող մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության 2-րդ տուրում էլ Արման Փաշիկյանը հաղթանակ տարավՙ առավելության հասնելով Մարկոս Լիանելայի նկատմամբ: Արմանն ունի 2 միավոր եւ մի խումբ շախմատիստների հետ գլխավորում է աղյուսակը:
Ավետիք Գրիգորյանը ոչ-ոքի խաղաց հոլանդացի գրոսմայստեր Դանիել Սթելվագենի հետ եւ վաստակեց 1,5 միավոր: Իսկ ահա Հրանտ Մելքումյանը պարտվեց Մաքսիմ Ռոդշտայնից: Անհաջող խաղացին նաեւ Հովիկ Հայրապետյանը, Հայկ Թամազյանը, Հայկ Վարդանյանը, Յուրի Համբարձումյանն ու Դավիթ Գեւորգյանը, որոնք պարտություններ կրեցին:
Աղջիկների մրցաշարում իր 2-րդ հաղթանակը տարավ Տաթեւ Աբրահամյանըՙ շահելով պարտիան Լիա Մարտիրոսյանից: 1,5-ական միավոր ունեն Տաթեւիկ Հայրապետյանը, որը ոչ-ոքի ավարտեց պարտիան Մոնգոնտուլի հետ: Արուսյակ Կարախանյանը, Մարինե Գրիգորյանը, Դիանա Մնացականյանը, Անի Դարբինյանը, Լուսինե Կարապետյանը պարտվեցին: Հաղթանակ տոնեցին Նարինե Ղազարյանը, Վարդուհի Քալաշյանը եւ Լուսինե Ալավերդյանը, որոնք առաջին միավորները վաստակեցին: Նունե Դարբինյանը պարտիան ավարտեց ոչ-ոքի:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ