«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2007-10-04 | #181, 2007-10-05 | #182, 2007-10-06


ԹՈՒՐՔԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԷԿ Է ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՋԱՎԱԽՔՈՒՄ

Ջավախքում գտնվող Փարվանա լճից քիչ հեռու նոր հիդրոէլեկտրակայան է կառուցվելու: Հղում անելով «Ա-ինֆո» գործակալությանը, «Պրայմնյուզը» հաղորդում է, որ նման պայմանագիր է ստորագրվել Վրաստանի կառավարության եւ «Georgian Urban Enegry» թուրքական ընկերության միջեւ: Պայմանագրի համաձայն, նոր կառուցվող ՀԷԿ-ի հզորությունը կկազմի 70-80 ՄՎտ: Շինարարական աշխատանքները, փոխանցվող լրատվության համաձայն, կսկսվեն արդեն այս տարի եւ կավարտվեն 4 տարվա ընթացքում: Նախագծի իրականացման համար թուրքական կողմը պարտավորվել է հատկացնել ավելի քան 100 մլն դոլար:

Փորք-ինչ տարօրինակ է, որ մի քանի կայքէջերում հայտնված տեղեկությունը նոր ՀԷԿ-ի կառուցման մասին հայտնվել է հոկտեմբերի 2-5-ին, ընդ որում, համաձայն այդ հրապարակումների, Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին հայտարարել է, թե նոր կառուցվելիք ՀԷԿ-ի հզորությունն այնքան է, որ ձմռանը կբավարարի Վրաստանի (թեր-ս լավագույն դեպքում կարելի է ընկալել որպես տարածաշրջանի, այլ ոչ ողջ Վրաստանի) էլեկտրաէներգիայի կարիքները, իսկ ամռանը հնարավոր է նաեւ էլեկտրաէներգիա մատակարարել Թուրքիային:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4