Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացված ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող 5 մարզիկներից 2-ը դարձան մրցանակակիր: Աղջիկների մրցաշարում հաջող հանդես եկավ մինչեւ 52 կգ քաշային Անուշ Հակոբյանը: Նա հասավ մինչեւ եզրափակիչ, որտեղ պարտվելով մրցակցին, արժանացավ արծաթե մեդալի: Պատանիների մրցաշարում մինչեւ 90 կգ ձյուդոյիստների մրցավեճին մասնակցած Հակոբ Առաքելյանը նվաճեց բրոնզե մեդալ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ