«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2007-10-09 | #184, 2007-10-10 | #185, 2007-10-11


«1,5 ՄԻԼԻՈՆ ՀԱՅԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է»

Հայտարարում է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը թուրքական պատվիրակության ներկայությամբ

Երեկ, նախքան Հայոց ցեղասպանության բանաձեւի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկությունը Էգեմեն Բաղըշի գլխավորած Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարությունում, Պենտագոնում եւ Կոնգրեսում:

Թեեւ պետքարտուղարի օգնական Դանիել Ֆրիդը, ինչպես CNN-Turk-ն է նշում, թուրք պատգամավորների ներկայությամբ բանաձեւը համարել է թյուրիմացություն, հույս է հայտնել, որ Բուշի վարչակարգը կկարողանա կանխել դրա անցկացումը, բայց եւ այնպես հայտարարել է. «Ճշմարտություն է 1915-ի սարսափելի իրադարձությունների իրականացումը: 1,5 միլիոն անմեղ հայեր սպանվել կամ տեղահանության են ենթարկվել: Յուրաքանչյուր երկիր, ներառյալ ԱՄՆ-ը, պետք է տեր կանգնի սեփական պատմության մութ էջերին եւ անկեղծորեն հաշտվի իր պատմության հետ»:

Այլ կերպ, պետքարտուղարի օգնական Ֆրիդը թուրքական պատվիրակությանը, որի կազմում են նաեւ նախկին դեսպաններ Շուքրյու Էլեքդաղն ու Գյունդուզ Աքթանը, հասկացրել է, որ բանաձեւի դեմ պաշտոնական Վաշինգտոնի գործադրած ջանքերն ամենեւին չեն ենթադրում Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը: Ավելին, քանի որ պատմության հետ հաշտվելու նրա կոչը ուղղված է Թուրքիայի Հանրապետությանը, ուստի Վաշինգտոնը ընդունում է նաեւ քեմալականների անմիջական պատասխանատվությունը ցեղասպանության հարցում:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4