«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2007-10-13 | #188, 2007-10-16 | #189, 2007-10-17


ՊԱՐԳԵՎ ՕՀԱՆՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ԴԱՏԱՎՈՐ ՉԷ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հրամանագրով դադարեցվել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Պարգեւ Օհանյանի լիազորությունները:

Հիշեցնենք, որ դատավոր Պարգեւ Օհանյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությունը նախագահ Քոչարյանին արել էր Արդարադատության խորհուրդը հոկտեմբերի 12-ին: Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր, երբ մաքսանենգության, փաստաթղթերի կեղծման մեջ մեղադրվող «Ռոյալ Արմենիայի» տնօրեններին դատավոր Պարգեւ Օհանյանն ազատ արձակելու վճիռ էր կայացրել: «Այն խախտումները, որոնք արձանագրվել էին կարգապահական վարույթի ընթացքում, աննշան էին եւ հետեւանք չառաջացնող, ուստի դա հիմք է տալիս պնդելու, որ ես հետապնդվում եմ դատավճռի համար», ասել է դատավոր Պարգեւ Օհանյանը:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4