«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2007-10-16 | #189, 2007-10-17 | #190, 2007-10-18


ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ ԲԱՑՎԵՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

«Ֆրուտֆուլ Արմենիայի» նախաձեռնած «Սննդի արահետներ. Բացահայտենք կանաչ Հայաստանի ներուժը» գյուղատնտեսական միջազգային կոնֆերանսը երեկ հանդիսավորությամբ բացվեց Մատենադարանում: Բացման խոսքով հանդես եկավ «Ֆրուտֆուլ Արմենիայի» տնօրեն Աննա-Քրիստինա Շիրինյանը: Նա կոնֆերանսը, որի աշխատանքները կսկսվեն այսօր, համարեց մի հավաք, որը մեծ հետաքրքրություն է առաջացնում գյուղատնտեսության համար եւ որտեղ մասնագետները քննարկում են այս ոլորտի զարգացման ուղիները: Աննա-Քրիստինա Շիրինյանը հայտնեց, որ կոնֆերանսի ընթացքում նախատեսված են 13 հիմնական զեկուցումներ, որոնց շուրջն էլ կծավալվեն քննարկումները:

Բազմաթիվ հյուրերին, գյուղատնտեսության բնագավառի ներկայացուցիչներին եւ մասնագետներին ողջունեցին նաեւ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը: Իսկ գյուղնախարար Դավիթ Լոքյանը խիստ վառ լավատեսությամբ համակված ելույթում ասաց, որ կոնֆերանսը բացահայտելու է Հայաստանի գյուղատնտեսության զարգացման նոր հնարավորությունները, որոնք շատ շուտով մտնելու են գործածման մեջ: Որպես իր ասածի վկայություն նախարարը հիշատակեց օրգանական գյուղատնտեսությանը նվիրված առաջին կոնֆերանսը, որին հաջորդեցին համապատասխան օրենքի ընդունումը եւ կառավարության ձեռնարկած որոշ քայլերն ի նպաստ այս ճյուղի կայացման:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4