Իսպանական Կալվիա քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում մեր հանրապետությունը ներկայացնում է գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը: Մասնակիցների թվում է նաեւ Ֆրանսիայում բնակվող Տիգրան Քարամյանը: Հայազգի երկու շախմատիստներն էլ բավական հաջող են խաղումՙ 4 հնարավորից վաստակելով 3 միավոր:
Կարեն Մովսիսյանը մրցաշարը սկսեց երեք անընդմեջ հաղթանակովՙ հաջորդաբար պարտության մատնելով Ուդո Ռուպրիխին, Ժոզե Պինհեյրոյին եւ Սիմոն Ռոսբերգին: Չորրորդ տուրում նա անհաջողության մատնվեց ՙ զիջելով Իսրայելը ներկայացնող գրոսմայստեր Վիկտոր Միխալեւսկուն:
Ֆրանսիայում բնակվող միջազգային վարպետ Տիգրան Քարամյանը Առնոլդ Շմիցին ու Արգադիպ Դասին հաղթելուց հետո ոչ-ոքի ավարտեց պարտիաները Անդրեյ Օռլովի եւ Մանիկ Միկուլասի հետ:
Չորս տուրից հետո մրցաշարային աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոն, ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովը եւ Իսրայելը ներկայացնող Վիկտոր Միխալեւսկին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ