«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2007-10-18 | #191, 2007-10-19 | #192, 2007-10-20


ԱՆԴՐԵԱՍՅԱՆՆ ՈՒՇՔԻ ՉԻ ԳԱԼԻՍ

Հոլանդական Հոոգովեն քաղաքում անցկացվող շախմատի մրցաշարում չափազանց անհաջող է ելույթ ունենում Զավեն Անդրեասյանը, որին ոչ մի կերպ չի հաջողվում ուշքի գալ եւ միավոր վաստակել: Չորս գրոսմայստերների մրցաշարում հայ շախմատիստը չորրորդ անընդմեջ պարտությունը կրեցՙ երկրորդ շրջանի մեկնարկային խաղում սպիտակներով զիջելով Ռուսլան Պոնոմարյովին:

Այսպիսով, չորս տուրից հետո Զավենն առայժմ միավոր չի վաստակել: Իսկ աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են Ռուսլան Պոնոմարյովն ու Շահրիյար Մամեդյարովը: Վերջինս ոչ-ոքի խաղաց Լյուկ վան Վելիի հետ, որը վաստակել է 2 միավոր:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4