«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2007-10-18 | #191, 2007-10-19 | #192, 2007-10-20


ՎՃՌՈՐՈՇ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ ԵՆ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը մոտենում է վերջնագծին: Առաջնության ավարտին մնացել է ընդամենը չորս տուր, սակայն մեդալների համար մղվող պայքարում առայժմ պարզություն չկա: Ավելին, 23-րդ տուրն էլ ավելի խճճեց իրավիճակը աղյուսակի վերին հորիզոնականներում: Առաջատարն «Արարատն» է (48 միավոր), որին մեկ միավորով զիջում է «Փյունիկը»: Ճիշտ է, վերջինս մեկ խաղ պակաս է անցկացրել: 3-րդ հորիզոնականը 46 միավորով զբաղեցնում է «Բանանցը», իսկ «Միկան», որ մեկ խաղ պակաս է անցկացրել, ունի 40 միավոր:

Այս իրավիճակում որոշ պարզություն կարող էին մտցնել առաջիկա տուրի «Փյունիկ»-«Արարատ» եւ «Բանանց»-«Միկա» հանդիպումները: Սակայն հաշվի առնելով «Փյունիկ» եւ «Բանանց» թիմերի ֆուտբոլիստների զբաղվածությունը Հայաստանի ազգային, երիտասարդական եւ մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականներում, ֆուտբոլի հանրապետական ֆեդերացիան որոշել է նշված խաղերը հետաձգել: Դրանք կկայանան նոյեմբերի 7-ին, ժամը 2-ին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4