Ինչպես տեղեկացանք «Կոնվերս բանկից», հոկտեմբերի 22-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի տարեկան համաժողովի ընթացքում GLOBAL FINANCE ամսագրի կողմից Հայաստանի լավագույն բանկ է ճանաչվել «Կոնվերս բանկը»: Այդ մրցանակին բանկն արժանացել է «Զարգացող շուկաների լավագույն բանկեր 2007» եւ «Արտարժույթ փոխանակող լավագույն բանկեր 2007» անվանակարգերում: Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ արդեն երրորդ տարին «Կոնվերս բանկը» ճանաչվում է Հայաստանի լավագույն բանկ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ