Մի խումբ անհայտ անձինք (հավանաբար հրեա ծայրահեղականներ) հոկտեմբերի 23-ի ուշ երեկոյան ներխուժել են Երուսաղեմի համաքրիստոնեական եկեղեցի եւ հրկիզել: «Հաարեց» թերթը գրում է, որ այրվել են եկեղեցու հատակը, մի քանի նստարան, փշրվել են ապակիները: Մեծ կորուստներ չեն եղել, քանի որ շրջակայքի հրեա զգոն բնակիչները ժամանակին կանչել են հրշեջներին:
Հանցագործության շարժառիթներն անհայտ են: Երուսաղեմի Ռեհավիա շրջանում գտնվող եկեղեցին պատկանում է քրիստոնեության չորս ճյուղավորումների ներկայացուցիչներին: Վերջին տարիներին թաղամասում բնակություն են հաստատել բազմաթիվ ուղղափառ հրեաներ, որոնք փորձում են մյուս բնակիչներին պարտադրել իրենց ապրելակերպը: 1982-ին այդ եկեղեցին արդեն հրկիզվել էր եւ հետո վերակառուցվել:
ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆ