Մոսկվայի քաղաքային դատարանում սկսվեց Չախմախչյանի բազմաչարչար գործի դատաքննությունը: Ամենաարտառոցն այն է, որ մեղադրյալի աթոռին հայտնված երեք անձնավորություններն էլ հայ են, ընդ որումՙ Չախմախչյանն ու ՌԴ հաշվիչ պալատի նախկին աուդիտոր Արմեն Հովհաննիսյանն աներ-փեսա են: Երրորդը ռուս-հայկական տնտեսական համագործակցության ասոցիացիայի նախկին գլխավոր հաշվապահ Իգոր Առուշանովն է: Պարարտ հող հակակովկասյան հիստերիայի համար:
Նորօրյա Ռուսաստանի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ երկրի խորհրդարանի վերին պալատի «անդամը»ՙ սենատորը, ենթարկվում է քրեական պատասխանատվության: Միայն այս տարի հինգ սենատորներ զրկվեցին իրենց պատվավոր կոչումից, պարզ է, բնավ էլ ոչ «անբասիր» վարքի համար: Բայց նրանց համար ամեն ինչ ավարտվեց սոսկ հետկանչումով: Միայն Լեւոն Չախմախչյանի դեմ հարուցվեց քրեական գործ կաշառակերության (1,5 մլն դոլար) հոդվածով: Հայի բա՞խտ:
«Լայն» հասարակությունն այդպես էլ չիրազեկվեց, թե ինչ ուժեր կամ անհատ անձինք են շահագրգռված Չախմախչյանին պատժելու եւ մեկուսացնելու մեջ: Քանզի ակնհայտ է «հատուկ» վերաբերմունքը նրա նկատմամբ:
Դատական նիստերը դռնփակ են:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա