«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2007-10-26 | #197, 2007-10-27 | #198, 2007-10-30


ՎԵՐՋՆԱԳԾՈՒՄ ՎԱՀԱՆՅԱՆԸ ԳՏԱՎ ԻՐ ԽԱՂԸ

Բարսելոնում 10 շախմատիստների մասնակցությամբ ավարտվեց շախմատի միջազգային մրցաշարը: Վերջնագծում Ռաֆայել Վահանյանը կարծես գտավ իր խաղը եւ երեք անընդմեջ հաղթանակ տոնեց: Ավարտական տուրում նա առավելության հասավ Ֆլուվիայի նկատմամբ: Սակայն մեկնարկում կրած անհաջողությունները թույլ չտվեցին Վահանյանին բարձր դիրք զբաղեցնել: Նա 4,5 միավորով Միխալ Կրասենկովի հետ բաժանեց 5-6-րդ տեղերը:

Մրցաշարի հաղթող դարձավ ճապոնացի Հիկարու Նակամուրան: Ավարտական տուրում հաղթելով Մարկ Նարցիսոյին, ճապոնացի շախմատիստը վաստակեց 7 միավոր: Նրանից մեկ միավորով հետ մնաց կուբացի Պերես Դոմինգեսը, որը ոչ-ոքի խաղաց Միգել Իլյեսկասի հետ: 5,5-ական միավորով 3-4-րդ տեղերը բաժանեցին Վուգար Ղասիմովը եւ Ալեքսանդր Բելյավսկին: Ղասիմովը ոչ-ոքի խաղաց Կրասենկովի հետ, իսկ Բելյավսկին հաղթեց Օմսին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4