Ժողարվեստի թանգարանում երեկ բացվեց գեղանկարիչ Կարեն Սմբատյանի հոբելյանական ցուցահանդեսը: Այս թանգարանի սրահներում նրա աշխատանքների 4-րդ անհատական ներկայացումն էր: Ցուցադրված էին Կ. Սմբատյանի դիմանկարները, նատյուրմորտները, ազգային հոգեւոր թեմայով գործեր: Գունային վառ արտահայտչականությամբ հայտնի սմբատյանական նկարչությունը վաղուց արդեն իր ուրույն տեղն ունի արդի հայ կերպարվեստի գունապնակում:
Ներկա էին պաշտոնատար անձինք, մտերիմներ, մտավորականներ: Ընդգծվեց մասնավորապես Սմբատյան-արվեստագետին բնորոշ ազգային նկարագիրը, նկարներում արտահայտված հայկականության ներշնչանքները:
Ավելի հանգամանորենՙ «Ազգի» հաջորդ համարում:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ