«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2007-11-02 | #202, 2007-11-03 | #203, 2007-11-06


«ՀԱՅ-ԿՈՐԵԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏԶՀԵՏԵ ԱՄՐԱՆՈՒՄ ԵՆ»

Համոզված է փոխդեսպան Պառկ Սան Հունը

Հայաստանի եւ Կորեայի Հանրապետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992-ին, իսկ 2004-ից Հայաստանում բացվել է Կորեայի Հանրապետության հյուպատոսությունը:

Կիրակի օրը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հայ-կորեական դիվանագիտական հարաբերությունների 15-ամյակի առթիվ Կորեայի Եչ շոն ազգային ազգագրական համույթը հանդես եկավ համերգային ծրագրով:

Հատուկ հոբելյանի առիթով Հայաստան են ժամանել Ռուսաստանում եւ Հայաստանում Կորեայի Հանրապետության փոխդեսպան, դեսպանության մինիստր Պառկ Սանգ Հունը, դեսպանության առաջին քարտուղար Կիմ Ժեյ Հյուն:

«Հայաստանի հետ մենք հարաբերություններ ենք պահպանում դիվանագիտական, տնտեսական եւ մշակութային մակարդակներում: Կորեական պարային ազգային խմբի ներկայացումը շատ հիանալի առիթ է, որ ներկայացվի, թե ինչ է կորեական մշակույթը: Մշակութային միջոցառումների միջոցով էլ ավելի կամրանա փոխըմբռնումը երկու ազգերի միջեւ: Երկկողմ դիվանագիտական հարաբերությունները հետզհետե ամրանում են», ասաց փոխդեսպան Պառկ Սանգ Հունը:

Հայաստանում Կորեայի Հանրապետության պատվո հյուպատոս Արմեն Աբրահամյանը լավ է գնահատում հայ-կորեական հարաբերությունները, բայց եւ կարծում է, որ դրանք ավելի զարգանալու ներուժ ունեն: «Հայ-կորեական հարաբերությունները բավական լավ են: Ճիշտ է, չի բավարարում իմ ցանկությանը, ես կուզեի, որ ավելի խոր լինեն հարաբերությունները, բայց ներուժը շատ մեծ է եւ այսօրվա միջոցառումն էլ ցույց է տալիս, որ ավելի են ինտենսիվանում եւ ակտիվանում երկկողմ կապերը: Համոզված եմ, որ որոշ ժամանակ հետո չենք ասի, որ ներուժն ավելի մեծ է, կասենքՙ հարաբերություններն ավելի ամուր են», նշեց Հայաստանում Կորեայի պատվո հյուպատոսը:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4