«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2007-11-06 | #204, 2007-11-07 | #205, 2007-11-08


«ՖԱՇԻՍՏ ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒ ՌԵԺԻՄԸ» ԾԵԾՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Ազատագրում Սաակաշվիլու ֆաշիստական ռեժիմից»: Այդ ռեժիմից ազատվելու համար ջանք ու միջոց չխնայելու հավելմամբ նման հայտարարություն է արել վրաց օլիգարխ, նոյեմբերի 2-ից սկսված հանրահավաքի հովանավոր Բադրի Պատարկացիշվիլին այն ժամանակ, երբ միայն երեկվա ընթացքում վրացական հատուկ նշանակության ջոկատները մի քանի անգամ ծեծի ենթարկեցին վրաց խորհրդարանի առաջ հավաքվածներին: Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով, 360 մարդ դիմել է մայրաքաղաքի հիվանդանոցներ` ոստիկանական մահակների հարվածների ու արցունքաբեր գազից թունավորումների հետքերով:

Միեւնույն ժամանակ, շարունակվում են փոխադարձ մեղադրանքները ռուսական համագործակցության մեջ: Թերեւս այդ տրամաբանության շրջանակներում էլ Թբիլիսի է կանչվել Ռուսաստանում Վրաստանի դեսպանը, եւ երեկ երկրի նախագահ Սաակաշվիլին ժողովրդին ուղղված իր երեկոյան ելույթում նշել է, որ Վրաստանում ռուսական դեսպանատան մի շարք աշխատակիցներ, «որոնք զբաղվում են լրտեսական գործունեությամբ», հայտարարվել են անցանկալի անձինք: «Մոտ ժամանակներս նրանք պետք է լքել Վրաստանի տարածք», հայտարարել է Վրաստանի նախագահը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4