«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2007-11-08 | #206, 2007-11-09 | #207, 2007-11-10


ԵՐԵՔ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԲԵԼԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՆ ՍՏԱՑԵԼ

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը երեկվա նիստում որոշեց երեք ընկերությունների կաբելային հեռարձակման համար լիցենզիա տալ: «Բարգավաճող ցանցեր» ընկերությանը Չարենցավանում հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման լիցենզիա տալու որոշում կայացրեց` 200 հազար լիցենզիոն վճարով: Երեւանում կաբելային հեռարձակման լիցենզիա տրվեց «Արվեստի արտադրամաս» ՍՊԸ-ին` լիցենզիոն վճար սահմանելով 400 հազար դրամ: Իսկ Արմավիրում եւ Մեծամորում կաբելային հեռարձակում իրականացնելու լիցենզիան տրվեց «Թեւ» ընկերությանը, որը հեռուստագործունեություն է իրականացնում «Նոյ Հայաստան» անվամբ: Այս ընկերությանը լիցենզիոն գումարը եւս սահմանվեց 200 հազար դրամ:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4