Վերջնագիծը հատեց բասկետբոլի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնությունը: Եզրափակիչ երկու հանդիպումներում Հայաստանի չեմպիոնի տիտղոսը վիճարկեցին Երեւանի «Պոլիտեխնիկն» ու ՖԻՄԱ-ն: Առաջին խաղում պոլիտեխնիկցիները զգալի առավելության հասան մրցակցի նկատմամբ (103-73): Երկրորդ խաղում ՖԻՄԱ-ի բասկետբոլիստները մեծ ջանքեր ներդրեցին ռեւանշի հասնելու համար, սակայն դա նրանց չհաջողվեց: Ճիշտ է, այս անգամ «Պոլիտեխնիկը» միայն մեկ միավորի առավելության հասավ (88-87) ու նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը:
Բրոնզե մեդալների համար մրցավեճում «Գյումրին» առավելության հասավ ԵՊՀ-ի թիմի նկատմամբ: Առաջին երկու հանդիպումներից հետո կողմերը մեկական հաղթանակ էին տոնել: 3-րդՙ վճռորոշ հանդիպումն ավարտվեց «Գյումրիի» հաղթանակովՙ 74-69:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ