«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2007-11-15 | #211, 2007-11-16 | #212, 2007-11-17


«ՕԴԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՓԱԿՈՒՄԸ ԽՈՒՃԱՊԻ ՊԱՏՃԱՌ ԵՐԵՎԱՆՈՒՄ»

Գրում է «Միլլիեթը», հարմարեցնելով «Ազգի» նյութը սեփական պահանջներին

Նոյեմբերի 15-ի համարում «Ազգը» «Հայկական ինքնաթիռը փաստի առջեւ» վերնագրով տեղեկացրել էր, որ Թուրքիան փակել է օդային տարածքը հայկական ավիաընկերության համար: Մեր թերթի հրապարակումը ոչ միայն ոգեւորել է թուրքական թերթին, այլեւ առիթ է տվել, որ եզրակացնի. «Թուրքիայի օդային տարածքի փակումը խուճապ է առաջացրել Երեւանում»:

Այս վերնագրով «Միլլիեթի» նոյեմբերի 16-ի համարում հրապարակված նյութում, առանց միջանցքի փակման պատճառներին անդրադառնալու, նշվում է. «Հայկական «Ազգ» թերթը գրում է, որ խոսքը H-50 միջանցքի մասին է, որի օգտագործման դիմաց Երեւանն իր տարածքով թույլ տվեց թռչել ադրբեջանական ինքնաթիռներին: Ըստ հայկական թերթի, միջանցքի փակումը կարող է պայմանավորված լինել ԱՄՆ-ում ցեղասպանության բանաձեւի հետ կապված զարգացումներով»:

Վերջում «Միլլիեթն» ավելացնում է. «Եթե ճիշտ են հայկական թերթի տեղեկությունները, ապա պետք է փաստել, որ Թուրքիան երկար ժամանակից ի վեր առաջին լուրջ պատժամիջոցն է կիրառում Հայաստանի նկատմամբ»:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4