Բաքվում անցկացված ըմբշամարտի աշխարհի առաջնությունից հետո որոշ ժամանակ հանգստանալով, հայ ըմբիշները շուտով կրկին մրցասպարեզ դուրս կգան: Առաջինը մրցավեճի կբռնվեն հունահռոմեական ոճի ըմբիշները, որոնք կմասնակցեն նոյեմբերի 22-25-ին ֆրանսիական Նիս քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարին:
Մեր ազատ ոճային ըմբիշները Հրանտ Ենոքյանի գլխավորությամբ դեկտեմբերի 2-ին կմեկնեն Կրասնոդար, որտեղ եւս անցկացվելու է միջազգային մրցաշար: Իսկ դեկտեմբերի 12-ից Հայաստանի հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականները ուսումնամարզական առաջին հավաքը կանցկացնեն` սկսելով օլիմպիական մրցաշրջանի նախապատրաստությունը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ