Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան պարային զույգը մեկնել է Փարիզ, որտեղ կմասնակցի գեղասահքի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին: Մեր գեղասահորդները գլխավոր մրցանակը կվիճարկեն պարային 9 զույգերի հետ: Մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 180 հազար դոլար է:
Տղամարդկանց մենասահքի մրցումներից հրաժարվել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ֆրանսիացի Բրայան Ժուբերը: Կանադայից հայրենիք վերադառնալուց հետո Ժուբերն իրեն վատ էր զգացել եւ դիմել էր բժիշկների օգնությանը: Առայժմ պարզ չէ նրա հիվանդության պատճառը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ