«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2007-11-16 | #212, 2007-11-17 | #213, 2007-11-20


AXA-Ն ԱՌԱՋԻՆ ՄԻԼԻՈՆԸ ՀԱՏԿԱՑՐԵՑ

Մեծ եղեռնի զոհերի ժառանգներին

Ֆրանսիական AXA ապահովագրական ընկերությունը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին վճարելիք 17,5 մլն դոլարի առաջին 1 միլիոնը երեկ փոխանցել է ֆրանսահայոց երեք ընկերակցություններին, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:

Տվյալ գործով զբաղվող ամերիկացի փաստաբաններ Բրայան Կաբատեկը եւ Վարդգես Եղիայանը երեկ մամլո ասուլիսում «հիասթափություն» են արտահայտել, որ չեն կարողացել համանման ձեւով գործը կարգավորել գերմանական Դոյչե բանկի եւ Դրեզդներ բանկի հետ, որոնց դեմ նույնպես իրենք դատական հայցեր էին հարուցել Կալիֆոռնիայում:

Երկու փաստաբանները Հայկական ընդհանուր բարեգործական միությանը եւ Կապույտ խաչին հանձնել են 400 հազարական դոլարի, Ֆրանսիայի հայկական հիմնադրամինՙ 200 հազար դոլարի չեկեր:

17,5 միլիոնանոց փոխհատուցման սկզբունքը պաշտոնապես ձեւակերպվել էր 2005-ի հոկտեմբերին AXA-ի եւ հավաքական հայց ներկայացրած զոհերի ժառանգների միջեւ:

ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4