«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2007-11-17 | #213, 2007-11-20 | #214, 2007-11-21


ՄԵՐ ԳԵՂԱՍԱՀՈՐԴՆԵՐԸ ՎԵՑԵՐՈՐԴՆ ԵՆ

Փարիզում ավարտվեց գեղասահքի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը: Հայաստանը ներկայացված էր Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան պարային զույգը:

Մրցումների առաջին օրը, ավստրիական վալսի կատարումից հետո, մեր գեղասահորդները 27,94 միավորով 10 մասնակիցների մեջ զբաղեցնում էին 6-րդ հորիզոնականը: Նրանք ավելի հաջող հանդես եկան օրիգինալ պարի կատարման ժամանակՙ 49,86 միավորով ցույց տալով 4-րդ արդյունքը: Իսկ պարտադիր ծրագրի կատարումից հետո ընդհանուր արդյունքով Անաստասիա Գրեբյոնկինան ու Վազգեն Ազրոյանը 156,18 միավորով գրավեցին 6-րդ տեղը:

Իսկ Փարիզում հաղթող ճանաչվեց Իզաբելա Դելոբել-Օլիվիեր Շոենֆելդեր ֆրանսիական զույգը: 2-րդ տեղը զբաղեցրին ռուսաստանցի գեղասահորդներ Յանա Խոխլովան ու Սերգեյ Նովիցկին: Մրցանակային եռյակը եզրափակեց Մերիլ Դեւիս-Չարլ Վիտե զույգը:

Մեր գեղասահորդները նոյեմբերի 22-25-ը կմասնակցեն Մոսկվայում կայանալիք աշխարհի գավաթի հերթական փուլին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4