1993-ի նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ դրվեց մեր ազգային արժույթըՙ հայկական դրամը: Թեեւ Հայաստանը ԱՊՀ երկրներից վերջինն անցավ ազգային արժույթի ներդրմանը եւ դրանով իսկ որոշակիորեն կանխորոշեց նրա հետագա կտրում արժեզրկումը, բայց այդ իրադարձությունը ազգային պետականության հաստատման կարեւոր քայլերից մեկն էր: Անցնելով դժվար ուղի, հայկական դրամն այնուամենայնիվ ապացուցեց իր կենսունակությունը եւ աստիճանաբար ավելի մեծ վստահություն է սկսում վայելել բնակչության մեջ: Ապացույցՙ վերջին 4 տարիներին նրա արժեւորումն ու դոլարայնացման ցուցանիշների նվազումը: Հակառակ թերահավատների եւ չարախնդացողների, հուսանք, որ այս ընթացքը անխափան կլինի, ինչը վերջին հաշվով շահավետ է բոլորիս:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ