«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2007-11-20 | #214, 2007-11-21 | #215, 2007-11-22


ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը խոշոր հաշվով հաղթանակով ավարտեց ընթացիկ մրցաշրջանը: Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հերթական խաղում մեր ֆուտբոլիստները հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթեցին Լիխտենշտեյնի հավաքականին: Արդեն 13-րդ րոպեին մեր հավաքականի անդամ, «Արարատի» հարձակվող Գեւորգ Նռանյանը բացեց հաշիվը: 12 րոպե անց աչքի ընկավ փյունիկցի Արտակ Անդրիկյանը: Ընդմիջումից հետո էլ մեր ֆուտբոլիստների առավելությունն ակնհայտ էր, որն արտահայտվեց մրցակցի դարպասը խփած 2 գոլով: Աչքի ընկան Հենրիխ Մխիթարյանն ու Հայկ Չիլինգարյանը: Խաղավարտից 20 րոպե առաջ դաշտի տերերից Մարտին Բուչելը խփեց պատասխան միակ գնդակը:

Այդ խաղում Հայաստանի երիտասարդական հավաքականը հանդես է եկել հետեւյալ կազմով. Գրիգոր Մելիքսեթյան (Գեւորգ Պրազյան, 86), Արտակ Անդրիկյան, Հայկ Չիլինգարյան, Կարեն Խաչատրյան, Միքայել Սիմոնյան, Արթուր Ստեփանյան, Կառլեն Մկրտչյան, Հրայր Մկոյան, Հենրիխ Մխիթարյան, Նորայր Սահակյան (Արամ Բարեղամյան, 62), Գեւորգ Նռանյան (Վարդան Պետրոսյան 63):

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին, Երեւանում Հայաստանի երիտասարդական հավաքականն ընտրական մրցաշարի մեկնարկային խաղում 1-0 հաշվով հաղթել էր Լիխտենշտեյնի ֆուտբոլիստներին: Միակ գոլը 84-րդ րոպեին խփել էր Սեմյոն Մուրադյանը: Հայաստանի հավաքականին ընտրական մրցաշարում մնացել է անցկացնել երկու հանդիպում թուրքերի հետ, որոնք տեղի կունենան հաջորդ տարի:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Ուկրաինա640215-512
2. Չեխիա532017-211
3. Թուրքիա43108-410
4. Հայաստան62136-117
5. Լիխտենշտեյն70074-280

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4