Մոսկվայում անցկացված լողի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում հաջող ելույթ ունեցավ Միքայել Քոլոյանը: Ազատ լողաոճում նրա ցույց տված արդյունքը (50,8 վրկ) 2 վայրկյանով գերազանցել է պահանջվող օլիմպիական վարկանիշը: Այնպես որ Միքայել Քոլոյանը լավ հնարավորություն ունի նվաճելու Պեկինի օլիմպիադայի ուղեգիր: Նա հաջորդ տարի կմասնակցի 50 մետրանոց լողավազանում անցկացվելիք վարկանիշային մրցաշարին, որտեղ ուղեգրի նվաճման համար բավական կլինի կրկնել Մոսկվայում ցույց տված արդյունքը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ