Վանաձորում անցկացված ձեռքի գնդակի Հայաստանի առաջնության եզրափակիչ փուլում հաղթանակ տոնելով, ՖԻՄԱ-ի ձեռնագնդորդները նվաճեցին հանրապետության չեմպիոնի տիտղոսը: Ուսանող մարզիկներն իրավունք ստացան հաջորդ տարի մասնակցելու Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկությանը:
Արծաթե մեդալակիր դարձավ Երեւանի պետական համալսարանի թիմը: Իսկ 3-րդ տեղը գրավեցին վանաձորցի ձեռնագնդորդները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ