«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2007-11-21 | #215, 2007-11-22 | #216, 2007-11-23


ԿԱՐԳԱԼՈՒՅԾ Է ՀՌՉԱԿՎԵԼ ԵՎՍ ՄԵԿ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆ

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Վազգեն վրդ. Նանյանը: Հայրապետական վճռի համար հիմք է ծառայել Վազգեն վարդապետի` հոգեւոր ծառայությունը թողնելու դիմումը:

Կարգալույծ հռչակված հոգեւորականն այսուհետեւ կդասվի աշխարհականների շարքը` Բաբկեն Նանյան ավազանի անունով:

Մեր իսկ համեստ դիտարկմամբ, կարգալույծ լինելու յուրաքանչյուր փաստ նման է դասալքության, որ առավել համեստ է դարձնում մեր եկեղեցու ջանքերը` փրկելու աղանդավորության թիրախ դարձած հայ ժողովրդին:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4