«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2007-11-29 | #221, 2007-11-30 | #222, 2007-12-01


ՄԻԱՅՆ ԵՐԵՔ ԱՄՍՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ Է ՄՏԵԼ 205 ՄԼՆ ԴՈԼԱՐ

Ներգաղթողները տարբեր ճանապարհներով Ռուսաստանից տարեկան հանում են մինչեւ 20 միլիարդ դոլար, այսպիսին են վերջին սոցիոլոգիական հարցումներից մեկի արդյունքները: Նաեւ հատկանշական է, որ ԱՊՀ որոշ երկրների գլխավոր եկամուտը հենց արտագաղթողների ուղարկած գումարներն են:

Ռուսաստանում չեն դադարում վեճերըՙ ներգաղթողները բարի՞ք են Ռուսաստանի համար, թե՞ չարիք: Իսկ կյանքը ցույց է տալիս, որ տեղացիներին դուր է գալիս, թե ոչ, «գաստարբայտերների» քանակն ավելանում է: Պարզ է, որ այդ մարդիկ իրենց հայրենիքում չեն կարող վաստակել այնքան, որքան Ռուսաստանում: Բայց դրա հետ մեկտեղ հայտնվում են նաեւ նվաստացած վիճակում:

Իսկ հիմաՙ ավելի կոնկրետ պարագա: «Ազգը» վերջերս հրապարակել էր մի նյութ բարդ Ռուբեն Հախվերդյանի կողմից Ռուսաստանի հասցեին թույլ տված որոշ ոչ կոռեկտ արտահայտությունների մասին: Ոչ ոք չի ասում, թե Ռուսաստանը «հրեշտակ» պետություն է (աշխարհում առհասարակ նման երկիր չկա) եւ թե չի կարելի նրա հասցեին արտահայտվել քննադատորեն: Սակայն եթե ուշադրությամբ ծանոթանանք տվյալ սոցիոլոգիական հետազոտությանը, թե վերջին երեք ամիսներին ուր է ամենից շատ փող ուղարկվել Ռուսաստանից, ապա կհամոզվենք, որ այնուամենայնիվ Ռուսաստանն էական դեր է խաղացել Հայաստանի տնտեսական կյանքում եւ պետք է զգույշ լինել այնտեղ աշխատող հազարավոր հայերի բախտի նկատմամբ:

Տաջիկստանՙ 331 մլն. դոլար, Ուզբեկստանՙ 326, Ուկրաինաՙ 314, Հայաստանՙ 205, Մոլդովաՙ 178, Ղրղզստանՙ 153, Ադրբեջանՙ 139, Վրաստանՙ 129, Չինաստանՙ 70, )Ղազախստանՙ 27, Բելառուսՙ 16:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4