ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի շրջանի Այգուտ համայնքի տարածքում «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» երեսնօրյա աշխատանքային ծրագրերի շրջանակներում իրականացրել է անտառատնկման աշխատանքներ: Ծրագրի իրականացման համար նախատեսված 150 հա-ի վրա տնկվել են 375 հազար տնկիներ: Ծրագրի իրականացման համար ներդրվել է 51 մլն 750 հազար դրամ` տնկիներ, բահեր, ձեռնոցներ ձեռք բերելու, տրանսպորտային ծախսերի, աշխատավարձի հավելավճարի եւ տարածքի ցանկապատման համար:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ